Գտնվեք արևի ճառագայթնեի ներքո ոչ այքան հաճախ

Երբ մաշկը փորձում է ինքն իրեն պաշտպանել արևի ճառագայթներից, այն սկսում է հաստանալ: Սոլյարիումը ևս խնդրին լուծում չի տալիս: Այն ճառագում է ամենավտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթները: Ի տարբերություն բնական A ճառագայթների` նրանք ավելի խորն են թափանցում մաշկի մեջ և ավելի մեծ վնաս են պատճառում: Երբ դուրս եք գալիս, ավելի լավ է օգտագործել արևից պաշտպանող քսուք ու ստանալ մաշկի գեղեցիկ երանգ, քան օգտվել վնասակար միջոցներից: SHUTTERSTOCK_130535249_Huge

Օգտագործեք արևից պաշտպանվող քսուքներ

Ձեր մաշկը առաձգական, հարթ և պիգմենտային բծերից զերծ պահելու համար օպտիմալ միջոցը ամենաքիչը 30 SPF պաշտպանական գործոնով պաշտպանիչ կրեմներն են: Ներկայումս ամենաարդյունավետ ֆիլտրերը Helioplex-ն ու Mexoryl-ն են: Մի ճաշի գդալի չափով կրեմը քսեք ձեր դեմքի մաշկին (չմոռանալով կզակը, ականջները, ճակատի վերին հատվածը), իսկ մի բաժակի չափով քսել ողջ մարմնին: Նույնիսկ ամպամած օրերին կամ եթե նույնիսկ ստվերոտ վայրում եք, անհրաժեշտ է թարմացնել կրեմը 2 ժամը մեկ:

Աչքերի շուրջ գտնվող մաշկի խնամքը

Առաջին հերթին չտրորել աչքերը, քանի որ դա կարող է վնասել արյան բարակ անոթները: Մի մոռացեք օգտագործել հակատարիքային կրեմ ռետինոլով, ցինկով կամ պեպտիդներով: Օրը 2 անգամ այն քսել աչքերի շուրջ գտնվող մաշկին: Դա նպաստում է էլաստինի արտադրությանը և նվազեցնում է աչքերի շուրջ առաջացած կնճիռները:

Հիշեք ձեր վզի ու դեկոլտեի հատվածի մասին

Վզի ու դեկոլտեի հատվածի մաշկը ևս խնամքի կարիք ունի: Այն շատ նուրբ է ու խոցելի: Ի տարբերություն դեմքի մաշկի` այդ հատվածներն ավելի քիչ են ուշադրության արժանանում: Մի խնայեք ձեր գումարը կրեմներ ձեռք բերելու վրա:

Ընտրեք ճիշտ կրեմ

Տարիքի հետ մարդու մաշկը դառնում է ավելի չոր ու զգայուն: Դա նշանակում է, որ եթե նույնիսկ ձեր խոնավեցնող կրեմը շատ լավն է, այն այնուամենայնիվ չի կարող լուծել որոշ խնդիրներ: Նոր կրեմ ձեռք բերելիս ձեր ուշադրությունը մի սևեռեք միայն, թե ինչ տեսակի մաշկի համար է այն նախատեսված: Ամենակրեևորն այն է, որ այն կարողանա պայքարել պիգմենտացիայի ու կնճիռների դեմ: Լավագույն հուշումն այն է, որ տուփի վրա գրված լինի “հակատարիքային” բառը:

Անհրաժեշտ կոսմետիկ արտադրանքները օգտագործեք ճիշտ ժամանակին

SHUTTERSTOCK_382456603_Super

Անհրաժեշտ է կոսմետիկ միջոցները օգտագործել ճիշտ ժամանակին, որպեսզի արդյունքն ավելի նկատելի լինի: Հակաօքսիդանտներ պարունակող կրեմները անհրաժեշտ է օգտագործել առավոտյան: Այդ ձևով կպաշտպանեք մաշկը մինչև օրվա ավարտը: Պիլինգի կրեմները և այն կրեմները, որոնք պարունակում են ռետինոիդներ ու կոլագեն, անհրաժեշտ է օգտագործել մինչև քնելը: Այն կվերականգնի ձեր մաշկի բջիջները: Իսկ ակտիվ կերպով խոնավեցնող քսուքները կարող են առավոտյան այտուցներ առաջացնել:

Կանխել խորը կնճիռների առաջացումը

Եթե նկատել եք առաջին կնճիռները ձեր դեմքի վրա, ապա սկսեք պայքարել նրանց դեմ: Որպեսզի փոքր խնդիրը չվերածվի մեծի, անհրաժեշտ է օգտագործել շիճուկներ, որոնք պարունակում են պեպտիդներ: Այս միացությոնները հիմք են հանդիսանում կոլագենի առաջացման համար, և նրանք թույլ չեն տալիս, որ կնճիռները շատանան ու դառնան ավելի խորը:

Թողնել ծխելը

Նիկոտինը ջրազրկում է ձեր օրգանիզմը, քայքայում է էլաստինի և կոլագենի մանրաթելերը, աչքերի տակ առաջանում են շրջանակներ, ինչպես նաև կուպերոզ: Ծխախոտը նաև խթանում է կնճիռների առաջացումը աչքերի շուրջն ու քթաշրթունքային ծալքերի շրջանում: Դեմքի պլաստիկ և վերականգնողական վիրաբուժությամբ զբաղվող ամերիկյան ասոցիացիայի կողմից իրականացված հետազոտությունը հատատում է, որ ծխելու ամեն 10 տարին ձեր իրական տարիքին ավելացնում է 2.5 տարի:

Մի չարաշահեք ալկոհոլը

Ալկոհոլային խմիչքները բարձրացնում են որոշ գործոնների աշխատանքը արյան հոսքում` դրանով խթանելով մաշկի թուլացումը և դեմքի վրա նոր կնճիռների առաջացումը: Նույնիսկ օրը մի քանի կոկտեյլը վնասակար է ձեր մաշկի համար:

Զբաղվեք սպորտով

SHUTTERSTOCK_204320932_Huge

Սպորտով զբաղվելը բարելավում է ձեր մաշկի արյան շրջանառությունը: Մարզումներից հետո մաշկը միշտ ունի վարդագույն ու առողջ տեսք, սակայն չմոռանաք լվանալ ձեր դեմքը դրանից հետո:

Հանգստացեք

Երբ դուք լարված եք կամ ջղայնացած, կորտիզոլի մակարդակը արյան հոսքում բարձրանում է, որն արագացնում է մաշկի ծերացումը: Պայքարեք սթրեսներից ազատվելու համար և կտեսնեք, որ ձեր մաշկը կդառնա ավելի հարթ ու պայծառ: