Հագեցած առօրյա կյանքը ևս կարող է խթանել սեքսուալ կյանքին: Դա իսկապես հեռու չէ իրականությունից:

Լավ առօրյան կբարելավի ամեն ինչ՝ ձեր առողջություը, սեքսուալ կյանքը, կնվազեցնի սթրեսը:

Քանի որ սեքսը շատ հաճախ կատարվում է ինքնաբուխ, լավ առօրյան ավելի շատ կնպաստի, քան կխանգարի սեքսուալ կյանքին:

Խոսքը խիստ օրացույցի մասին չէ, այլ հետաքրքրված ու տարված լինելու մասին է ամեն ագնամ, երբ գալիս էտրամադրությունը:

Շատ կարևոր է լավ քունը: Մեր հագեցած դարաշրջանում քունը կարծես շքեղություն լինի, այլ ոչ թե անհրաժեշտություն: Սակայն երբ խոսքը վերաբերում է ձեր սեռական կյանքին, ճիշտ հակառակն է: Քիչ քունը կարող է խնդիրներ առաջացնել և կանանց մոտ, և տղամարդկանց: Բավարար քունը դարձրեք ձեր առօրյայի մի մասը, և դրական փոփոխությունները ձեր անկողնում երաշխավորված են:

1010101000111

Եղեք ռոմնտիկ: Մի բավարարվեք միայն տարեդարձները կամ տոները նշելով: Մոմերը, ճաշը հաճելի երաժշտության ներքո, տարբեր անակնկալները շատ կարևոր են հարաբերություններում: Մի փոքր շուտ գնացեք քնելու, կամ մի փոքր ուշ վեր կացեք և շոյեք, գրկեք իրար: Իրար ամեն օր հանդիպեք ոչ որպես պարզապես սենյակակիցներ: Սահզոր քայլ է ձեր սեռական կյանքը խթանելու ճանապարհին:

Եղեք շնորհակալ: Կարող է հնչել շաբլոն ձևով, սակայն երախտապարտ լինելը շատ էական նշանակություն ունի: Շատ հաճախ զույգերը, հատկապես երկար տարիներ միասին լնելուց հետո, միմյանց դադարում են անել հաճոյախոսություններ: Նկատեք նույնիսկ մանրուքները, որոնք անում են ձեր կողակիցները, և ցույց տվեք, որ նկատել եք այդ ամենը: