Կանոնավոր կերպով կես կամ մի ժամ չքնելը կարող է ազդել ձեր իրանի վրա:

Այլ կերպ ասած, եթե ցանկանում եք նիհարել, ապա անհրաժեշտ է ամեն օր քնել լիարժեք կերպով:

Քնի հետ կապված անդրադառնանք երկու ճանապարհի:

Ճանապարհներից մեկը կենսաբանականն է կամ ֆիզիոլոգիականը, իսկ մյուսը՝ հոգեբանականը: Եկեք նախ քննարկենք ֆիզիոլոգիական ասպեկտները:

874512

 

Երբ քնում եք վեցից ութ ժամ, ճարպաթթուների մակարդակն արյան մեջ ավելանում է և իջնում: Սա մի ցիկլ է, որին ձեր մարմինը ենթարկվում է ամեն գիշեր:

Իսկ երբ բավարար կերպով չեք քնում, ապա ճարպաթթուների մակարդակն արյան մեջ բարձրանում է, բայց չի իջնում: Սա ազդում է ձեր նյութափոխանակության վրա:

Դուք կարող եք սնվել նորմալ ձևով և ունենալ նիհարելու ստրատեգիա, սակայն դա չի տա ցանկալի արդյունքը, քանի որ չեք կարող օգտագործել կալորիաները:

Ճարպային թթուների բարձրանալն ու չիջնելը կարող է ազդել ինսուլինի արտադրմանն օրգանիզմում: Դրանով իսկ դա բավականին վնասակար է նրանց համար, ովքեր ունեն շաքարախտ կամ փորձում են վերահսկել իրենց արյան շաքարը:

Ոչ բավարար քնի հոգեբանական ազդեցությունը բավականին պարզ է հասկանալու համար: Երբ քունը պակաս է լինում, օրվա ընթացքում անընդհատ քնելու ցանկություն է առաջնաում, և սկսում եք սուրճ խմել,որը հարուստ է կալորիաներով: Ինչպես նաև արագ սնունդ եք ուտում, քանի որ ծուլանում եք:

4212

Բավարար քնի բացակայության պատճառով կորչում է նաև պատրաստելու ցանկությունը, ինչն էլ հանգեցնում է, որ ուտելիք պատվիրեք:

Քնի պակասը ոչ միայն չի նպաստում նիհարելուն, այլ նաև առողջության վրա ունի այլ բացասական ազդեցություններ: