Արդյո՞ք հնարավոր է ստանալ գեղեցիկ արևայրուք` առանց մաշկին վնաս պատճառելու: Այո, կարող եք, եթե օգտագործեք արևից պաշտպանվելու ճիշտ մեթոդներ: Արտադրանք ընտրելիս ամհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ միայն վերնամաշյկի վիճակին, այլ նաև ձեր տարիքին:

30 տարեկան

SHUTTERSTOCK_187432616_Huge

Ուլտրամանուշակագույն ճառագայթները չորացնում են մաշկը, ինչն էլ հանգեցնում է կնճիռների առաջացմանը: Խոնավեցնող արտադրանքները, որոնք պարունակում են հիալուրոնային թթու, ծովային ջրիմուռներ, բուսական յուղեր և այլ բաղադրիչներ, օգնում են պաշտպանվել տհաճ հետևանքներից: Թերմալ ջուրը, որն օգնում է պահպանել ձեր մաշկի ջրային բալանսը օրվա ընթացքում, ևս շատ օգտակար է: Արձակուրդի ժամանակ` արևայրուք ստանալուց հետո, անհրաժեշտ է օգտագործել խոնավեցնող ու հանգստացնող դիմակներ, օրինակ` ավոկադոյի ձեթով, կարբամիդով, շի ծառի յուղով: Այսպիսի դիմակները չեն թողնում, որ մաշկը կարմրի և օգնում են ստանալ գեղեցիկ արևայրուք:

40 տարեկան

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել խոնավեցնող քսուքների վրա, ինչպիսիք են քիչ հիալուրոնային թթուներ պարունակող շիճուկները: Կարևոր է, որ ձեր ամենօրյա խնամքը ներառի հակաօքսիդանտներ` վիտամին E, C և այլն: Նրանք թույլ չեն տալիս, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասեն ձեր բջիջները և դյուրացնում են մաշկի արագ վերականգնումը: Գիշերվա խնամքի համար միջոցներ ընտրելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ավելի խտացված կառուցվածքով արտադրանքների վրա: Ռետինոիդներն ու այլ հակատարիքային արտադրանքները չեն համապատասխանում ամռանն օգտագործելու համար: Իսկ այն կոսմետիկ արտադրանքները, որոնք պարունակում են ամինաթթուներ ու պեպտիդներ, օգնում են պահել ձեր մաշկը լավ վիճակում:

50 տարեկան

SHUTTERSTOCK_447232684_Huge

Հրաշալի կլինի, եթե դուք ձեր մաշկը նախօրոք պատրաստեք` մինչ արևի ճառագայթների տակ երկար ժամանակով գտնվեը: Ամենաարդյունավետ միջոցը խորը խոնավեցնող պրոցեդուրան է, որը կարող եք անցնել գեղեցկության սրահում: Պրոցեդուրան կարող է ներառել հատուկ դիմակներ, օզոնային թերապիա, մեզոթերապիա,բիոռեվիտալիզացիա (հիալուրոնիկ թթվի ներարկում): Դուք կարող եք պատրաստել դիմակներ կո-էնզիմ Q10-ով և կոլագենով, որոնք կբարելավեն մաշկի բնական պաշտպանիչ հատկությունները: Անհրաժշետ է հիշել խոնավեցման մասին, երբ դուք արձակուրդի մեջ եք, ինչպես նաև խնամել ոչ միայն ձեր դեմքը, այլ նաև վզի ու կրծքավանդակի հատվածները, որտեղ մաշկը շատ բարակ է ու ավելի շուտ կարող է վնասվել ուլտրամանուշակագույն ճառագայթների պատճառով: