Ճիշտ ձևով լոգանք ընդունելը ձեզ կդարձնի ոչ միայն ավելի առողջ, այլ նաև կթեթևացնի մկանների լարվածությունը: Պարտադիր է իմանալ լոգանք ընդունելու ճիշտ ձևը, որպեսզի խուսափեք հնարավոր առողջական խնդիրներից:

Հիշեք, որ օճառը կարող է չորացնել ձեր մաշկը ու դարձնել այն ճաքճքած: Ցանկալի է օգտագործել ցնցուղ ընդունելու համար նախատեսված գել, քանի որ դա շատ ավելի նուրբ է, քան օճառը:

SHUTTERSTOCK_241694647_Huge

Մի՛ լողացեք շատ տաք ջրով: Ավելի լավ է լողանալ ոչ այքան տաք ջրով, որից հետո ցայվել սառը ջրով: Դա կօգնի նեղացնել լայնացած ծակոտիները և պաշտպանել մաշկը ջրազրկումից: Այս ձևով լոգանք ընդունելով ձեր մաշկը կդառնա ավելի առաձգական, ինչպես նաև կամրապնդվեն արյան անոթները:

Անմիջապես մի ընկղմվեք ջրի մեջ, հատկապես երբ այն բավականին տաք է: Շատ տաք լոգանքն արգելվում է հատկապես այն մարդկանց, որոնք տառապում են սրտի հիվանդություններով, հիպերտոնայով կամ շաքարախտով:

Խորհուրդ չի տրվում նաև ողջ մարմնով ընկղմվել սառը ջրի մեջ: Կարևոր է, որ ձեր սրտի հատվածը միշտ վեր լինի ջրի մակարդակից: Մի լողացեք նաև տենդի ժամանակ, քանի որ կարող եք սրել հիվանդության ախտանիշները:

Խորհուրդ չի տրվում լողանալ ուտելուց անմիջապես հետո, միայն ուտելուց երկու ժամ առաջ կամ երկու ժամ հետո:

Քանի որ ջրում ընկղմվելիս մաշկը կարող է ուռչել կամ չորանալ, խորհուրդ չի տրվում լողանալ ամեն օր: Նախընտրելի է շաբաթը երկու անգամը:

Կարող եք ջրի մեջ ավելացնել հանգստացնող բուսական թրմեր` կատվախոտով, եղենափայտով պատրաստված: Ավելի լավ է խուսափել անուշաբույր յուղեր ավելացնելուց, քանի որ դրանք հեշտությամբ կուտակվում են ջրի մակերևույթին` առանց դրա հետ խառնվելու:

SHUTTERSTOCK_380087809_Huge

Մինչ լողանալը անհրաժեշտ է նաև մաքրել լոգարանը` հատուկ մաքրող նյութերի օգնությամբ:

Լողանալուց հետո ձեր մաշկին քսեք հանգստացնող լոսյոն կամ կրեմ, հետո պառկեք ու ծածկվեք վերմակով: Անհրաժեշտ է այդպես մնալ առնվազն տասը րոպե: