Եթե ցանկանում եք, որ ձեր սեքսուալ կյանքը լինի իսկապես յուրահատուկ, ավելի լավ է սկսել հիմքից: Սեքսն՝ ինչպես մնացած ամեն ինչ, ամուր է, եթե ամուր հիմքի վրա է կառուցված: Խոսեք իրար հետ: Շատ զույգեր նախընտրում են ընդունել ինտիմ կյանքի բացակայության փաստը, քան իրենց վախերն ու անվստահությունը՝ կապված սեռական կյաքնի հետ: Մի եղեք նման զույգերից մեկը: Ինտիմությունը միայն սեքսի հետ չի կապված: Այն ազնվությունն ու ապահովությունն է, և այն փաստը, որ կարող եք միասին խոսել ամեն ինչի մասին: Կարևոր է, որ կարողանաք ձեր կողակցին անկեղծորեն հայտնեք ձեր մարմնի հետ կատարվող փոփոխություննը:

2454462348

Մտերմությունը կարող է կրքի վերափոխել նույնիսկ լավ զբոսանքը: Կանոնավոր վարժությունները ևս կարող են նպաստել մտերմությանը՝ տարբեր մակարդակներում: Նախ, բավարար վարժությունները էներգիա է տալիս ողջ օրվա համար, նույնիսկ հաջորդ: Դա ևս մեծապես կապված է բարձր լիբիդոյի հետ: Դուք ձեզ ավելի լավ եք զգում՝ ավելի ճկուն, ուժեղ ու սեքսուալ: Եվ երբ գոհ եք ձեր արտաքինից, ձեզ ավելի լավ եք զգում նաև անկողնում:

Մի ապրեք անցյալով: Դուք այլևս 21 տարեկան չեք, սակայն ինչու անընդհատ մտահոգվել դրա մասին: Մի անհանգստցեք, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես 21 տարեկանում էր: Կարող է մի քիչ ավելի շատ ժամանակ խլի էրեկցիայի հասնելը: Նա կարող է գործ ունենալ հեշտոցի չորության հետ: Եթե անընդհատ մտահոգվեք, ապա դա կհանգեցնի մտերմության բացակայությանը: Վերադրձեք առաջին քայլին ու խոսեք: Հետո միմյանց ավելի շատ ժամանակ տրամադրեք: Օգտգործեք բույրը, որը նա սիրում է: Եղեք ուրախ ու համբերատար: Կտեսնեք, թե ամեն ինչ ինչպես կփոխվի դեպի դրականը: