Յուրաքանչյուր ոք ցանկանում է մնալ երիտասարդ ու առույգ: Չնայած նրան, որ մենք չենք կարող կանխել ծերացումը, սակայն կարող ենք հետաձգել այդ գործընթացը: Այդ ամենը կարելի է անել մեր կենսակերպը փոխելու միջոցով: Մենք պիտի անենք ամեն ինչ, որ խուսափենք տարիքի հետ կապված հիվանդություններից և ապրենք ուրախ ու երջանիկ կյանք: Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ մնալ ու զգալ երիտասարդ:

484

Դիետաները մեծ դեր են խաղում այն բանում, որ երիտասարդ տեսք ունենանք:Սակայն դիետաները ևս պիտի լինեն մտածված: Այն, ինչ մենք ուտում ենք արտացոլվում է մեր մաշկի և մարմնի վրա, քանի որ մենք այն ենք, ինչով կերակրում ենք մեր մարմնին: Նախ սովորեցրեք ձեզ ուտել միշտ նույն ժամերին: Ներառեք մեծ քանակությամբ բանջարեղեն ու մրգեր: Հեռու մնացեք արագ, ոչ առողջ սնունդից, շաքարի շատ օգտագործումից: Վերջինը կարելի է փոխարինել նաև մեղրով:

Ձեր սննդակարգում նախընտրելի է մրգերի ու բանջարեղենների մեծ քանակությունը, քանի որ դրանք հարուստ են հակաօքսիդանտներով, որոնք օգնում են հետաձգել ծերացումը:

Կանաչ թեյ հարուստ է հակաօքսիդանտներով, ինչպես նաև ամրացնում է մեր դիմադրությունն ընդդեմ հիվանդությունների: Դա մի հրաշալի և բնական հակատարիքային սնունդ է:

54112654

Հնդկական փշահաղարջը հարուստ է վիտամին C-ով, ինչը նպաստում է ձեր իմունիտետի բարձրացմանը, և բացի այդ, հրաշալի հակատարիքային սնունդ է:

Երիտասարդ մաշկը պահպանելու համար ձեր սննդակարգում անպայման ներառեք մրգեր, որոնք պարունակում են վիտամին C և E, քանի որ դրանք կանխում են մաշկի ծերացման գործընթացը:

Մեծանալու հետ մենք պիտի ավելի շատ հետևենք այն ամենին, ինչ մենք ուտում ենք և նախընտրոթյունը տանք հեշտ մարսվող ուտելիքներին: