Ավել քաշից ազատվելու համար կան բազում միջոցներ: Նիհարելը երբեմն շատերի համար դառնում է մեծագույն խնդիր:

Ավել քաշից ազատվելու գրեթե բոլոր միջոցները տալիս են որոշ արդյունքը, սակայն լավագույն արդյունքին հասնելու համար անհրաժեշտ է ընտրել լավագույն միջոցը:

Շատ դիետոլոգներ խորհուրդ են տալիս ուտել հաճախ, սակայն քիչ չափաբաժնով:

Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչ թե ուտելու հաճախականությունն է կարևոր, այլ կալորիաները, որոնք ունենում են ամենամեծ ազդեցությունը:

84444444444444444465

Սա նշանակում է, որ կարևոր չէ, թե օրը քանի անգամ եք ուտում, այլ կարևոր է, թե որքան էր կալորիաների քանակն ուտելիքի մեջ, ինչը շատ կարևոր է նիհարելու համար:

Եթե ուտում եք արագ սնունդ՝ հետևաբար մեծ քանակությամբ կալորիա, ապա շատ դժվար կլինի ազատվել ավել քաշից: Եվ հակառակը, եթե ուտում եք երկու կամ երեք անգամ՝ կոնկրետ ժամերի, և եթե ուտելիքի մեջ կալորիականությունը ցածր է, ապա նիհարելու շանսերն ավելի մեծ են:

Մարդկային օրգանիզմը կալորիա պիտի ընդունի նյութափոխանակության տեմպերի և մարդու գործունեության մակարդակի համաձայն: Անկախ նրանից, թե որքան կալորիա եք օգտագործել, մարմինը օգտագործում է այնքանը, որքանն անհրաժեշտ է: Բացի այդ, երբ էլ որ դուք ուտում եք, ուտելիքը միանգամից չի մարսվում:

Հետևաբար կալորիաները չեն օգտագործվում միանգամից: Այնպես որ, հաճախակի, բայց քիչ քանակությամբ սնվելն այքան էլ նպաստավոր չէ: