Այս հոդվածում կքննարկվեն հինգ պրոցեդուր, որոնք անհրաժեշտ է ի նկատի ունենալ մինչ արձակուրդ գնալը:

Խոնավեցում

Որքան ջրազրկված է ձեր մաշկը, այքան դժվար է արևառ լինելը, ինչպես նաև ավելի շատ կարող է վնասվել ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Բիոռեվիտալիզացիան, ինչը ենթադրում է հիալուրոնիկ թթվի ներմուծումը, կարող է օգնել խոնավության բալանսը կարգավորելուն: Շնորհիվ յուրահատուկ հատկությունների` այս թթուն ներգրավում ու պահպանում է ջրի մոլեկուլները: Արդյունքը կտեսնեք 3-4 օրվա ընթացքում, ինչը կպահպանվի մինչև վեց ամիս: Մինչ 30-35 տարեկանը խնդիրը կարող է լուծվել մասնագիտական խնամքի միջոցով` հիալուրոնիկ թթվի հետ համատեղ:

SHUTTERSTOCK_347973200_Huge

Ազատվել կնճիռներից

Թերմոլիզն օգնում է ազատվել փոքր կնճիռներից, պզուկների հետքերից, սպիներից և առաջացած ծալքերից: Լազերային ճառագայթները լավ արդյունք են տալիս: Մաշկը մնում է գրեթե անվնաս, իսկ բուժվող հատվածները վերականգնվում են շատ արագ: Կարևոր առավելությունն այն է, որ վարակի վտանգ չկա, իսկ թեթև այրոցը պրոցեդուրայից հետո մնում է մի քանի ժամ:

Պահպանեք ձեր փայլը

Ճարպային գեղձերի գործունեությունը կարող է կասեցվել: Բորբոքումն ու խցանված ծակոտիները կկանխվեն, եթե կիրառեք դեմքի Ժակ մերսումը: Անհրաժեշտ է օգտագործել այս մերսման ձևը շաբաթը երկու կամ երեք անգամ` մինչ զգալի բարելավում նկատելը: Մերսման տևողությունը պետք է լինի 10 րոպեից ոչ պակաս, քանի որ այն կարող է վնասվածքներ պատճառել: Ինչ վերաբերում է յուղոտ մաշկի հետ կապված պրոցեդուրաներին, կարող եք օգտագործել դարսոնվալիզացիան: Բարձր հաճախականության հոսանքն օգնում է կարգավորել ճարպային գեղձերի աշխատանքը և փոքր-ինչ նեղացել ծակոտիները:

Կազմվածքը դարձնել ավելի գրավիչ

Ամենայն հավանականությամբ դուք ժամանակ չեք ունենա, որ զգալի նիհարեք: Կրիոսաունան կօգնի դառնալ ավելի նիհար: Այն շատ զգալի արդյունք է տալիս: Կրիոսաունայի ներսում 2 կամ 3 րոպե անցկացնելը, որտեղ օդը շատ սառն է (մինչև 140C°), կխթանի նյութափոխանակության գործընթացը, ինչի արդյունքում էլ ձեր կազմվածը կսկսի ավելի գեղեցկանալ:

SHUTTERSTOCK_441624466_Super

Մազերը ներկելն ու խնամելը

Ամռանը, երբ մազերը կրում են արևի ճառագայթների ազդեցությունը, դրանք ներկելն անհրաժեշտ է փոխարինել առանց ամոնիակ օգտագործելու գույնի փոփոխությամբ: Այս պրոցեդուրայի ժամանակ օգտագործվող գունանյութերը պարունակում են հատուկ ուլտրամանուշակագույն Ֆիլտրեր և հեշտացնում են մազերի խոնավեցումը: Երբ ներկում եք ձեր մազերը, որպեսզի ստանաք այն գույնը, որը մոտ է ձեր մազերի գույնին կամ թեթևակի մուգ է, անհրաժեշտ է փոխել գույնը մազերի ողջ երկարությամբ: Շիկահեր կանայք կարող են բացացնել մազերի արմատները` օգտագործելով սովորական միջոցներ, իսկ գունանյութեր կարելի է օգտագործել այն մազերի համար, որոնք նախօրոք խնամվել են: Գույնի փոփոխմանը կարելի է ավելացնել նաև խոնավեցնող խնամքը: