Եթե դուք ցանկանում եք մռայլ աշնանային առավոտը արթնանալ լավ տրամադրությամբ, ավելի գեղեցիկ ու նիհար, ապա օգտագործեք հետևյալ բաղադրատոմսը: Սկսեք ուտել շոկոլադ և կիրառել այն արտաքին օգտագործման համար: Այսօր մենք կխոսենք այն մասին, թե ինչպես կարելի է շոկոլադի օգնությամբ բարելավել արտաքինը ու դառնալ ավելի առողջ: SHUTTERSTOCK_156823193_Huge

Նրանք, ովքեր ուզում են գնալ խանութ ու գնել բոլոր տեսակի շոկոլադներից, պետք է հիշեն մի կանո. դուք չպետք է ուտեք այն չափից ավել: Ավելին, դուք կարող եք օգտագործել միայն  դառը շոկոլադ` առանց չամիչի, ընկույզի և այլ կալորիականությամբ հավելումների: Շոկոլադի սալիկները լիովին անընդունելի են: Դառը շոկոլադն ունի ամենացածր կալորիականությունը և հիմնականում համարվում է ”օգտակար” շոկոլադ: Օրինակ` այն խթանում է սերոտոնինի և էնդորֆինի սեկրեցիան, որն առաջացնում է ձեր լավ տրամադրությունը: Դառը շոկոլադը նաև պարունակում է տեոբրոմին, ինչը բարելավում է ձեր տրամադրությունը: Հենց այս պատճառով բժիշկները այն մարդկանց, որոնք տառապում են դեպրեսիայով, խորհուրդ են տալիս ամեն օր ուտել շոկոլադի մեկ սալիկից ոչ պակաս: Սակայն չշտապեք հակադեպրեսանտ դեղորայքնեը փոխարինել շոկոլադով, քանի որ այն պարզապես կանխարգելիչ է և ծանր դեպրեսիայի դեպքում ոչ մի շոկոլադ չի կարող փոխարինել ավանդական թերապիային:

Դառը շոկոլադը բարելավում է ուղեղի աշխատանքը` կոֆեինի մեծ քանակության պարունակության շնորհիվ: Շոկոլադը նաև կարող է նպաստել նիհարելուն: Դրա համար անհրաժեշտ է օրական ուտել դառը շոկոլադի երկու սալիկ, ինչպես նաև խմել հինգ բաժակ լուծվող սուրճ` առանց յուղի կաթով և ուրիշ ոչինչ: Այս կերպ դուք կարող եք նիհարել այնպես, ինչպես կնիհարեիք խնձորով դիետա պահելու ժամանակ:

Այսպես, դուք մի կողմ եք դրել չամիչով կամ ընկույզով կաթնային շոկոլադը, որի օգուտը այքան էլ մեծ չէ: Այդ ամենն անհրաժեշտ է փոխարինել կակաոյի փոշով, որի միջոցով կարելի է մազերն ամրապնդող դիմակ պատրաստել, ինչպես նաև դեմքի խոնավեցնող դիմակներ, որոնք նաև վերացնում են պիգմենտային բծերը: SHUTTERSTOCK_345851126_Huge

Եվս մի բան, որ անհրաժեշտ է նշել. փորձեք խուսափել կեղծ շոկոլադից,քանի որ դրա պատճառով ձեր բոլոր ջանքերը կհավասարվեն զրոյի: Բանն այն է, որ ոչ ազնիվ արտադրողները հաճախ են փոխարինում կակաոյի յուղը (որը շոկոլադի գլխավոր բաղադրամսն է հանդիսանում) այլ նյութերով, ինչի պատճառով էլ իրենց շոկոլադը վաճառում են ավելի էժան գնով:Այդպիսի շոկոլադի համը զգալիորեն տարբերվում է օրիգինալ շոկոլադից, և վտանգը նրանում է, որ դրանց մեջ ներառված արհեստական ճարպերը կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիա: Հետևաբար անհրաժեշտ է նախապատվությունը տալ հայտնի ապրանքանիշերին և տուփի վրայի գրածը կարդալ ավելի ուշադիր: