Մաշկը մարդու օրգանիզմի ոչ միայն ամենամեծ օրգանն է, այլ նաև ամենաշատ վնասվող:

Այն սպառնալիքները, որոնց ամեն օր հանդիպում է մաշկը, ավելի շատ են, քան մյուս բոլոր օրգաններինը կամ մի մասինը:

Այսպիսով, շատ կարևոր է հոգ տանել ձեր մաշկի մասին, եթե ցանկանում եք, որ այն լինի երիտասարդ և առողջ.:

Առողջ մաշկ ունենալուն չեք կարող հասնել մի օրում կամ մաշկի խնամքի մի կուրսի միջոցով:

Անհրաժեշտ է մաշկի մասին հոգ տանել ողջ կյանքի ընթացքում՝ կանոնավոր կերպով:

Ահա 5 խորհուրդ, որոնք նպաստում են մաշկը առողջ ու երիտասարդ պահելուն:

  1. Սահմանափակել արևի տակ գտնվելը:

Արևից լիովին խուսափելը կարող է հանգեցնել վիտամին D-ի դեֆիցիտին: Անհրաժեշտ է արևի ճառագայթների տակ գտնվել չափավոր և անպայման օգտագործել պաշտպանիչ միջոցներ:

2.Խուսափել ծխելուց ու հետևել, թե ինչ քանակությամբ եք խմում ալկոհոլ:

3.Մաշկը պահել մաքուր ու խոնավ:

97845102

Անհրաեժշտ է մաշկը մաքրել սիստեմատիկ կերպով: Եթե ութից տասը ժամ անց եք կացնում աշխատանքի վայրում, պետք է լվանալ ձեռքերն ու դեմքը՝ ամենաքիչը երեք անգամ, նաև օգտագործել խոնավեցնող միջոցներ՝ կախված ձեր մաշկի տեսակից:

4.Քնել 8 ժամ ու խմել մեծ քանակությամբ ջուր

Եթե ձեր աչքերի տակ մուգ շրջանակներ են առաջացել, ապա այդ ամենը քնի պակասի արդյունքն են: Իսկ ջուրը մաշկը պահում է խոնավ և չի թողնում, որ այն ունենա հոգնած ու ծեր տեսք: Այս երկուսն ամենաքիչն են, որը կարող եք անել ձեր մաշկի համար:

  1. Խուսափել դիմահարդարման և մաշկի խնամքի այն բոլոր միջոցներից, որոնք պարունակում են քիմիական նյութեր կամ չեն համապատասխանում ձեր մաշկի տեսակին:

Երբեք չքնել առանց դիմահարդարումը մաքրելու: Դա կարող է հանգեցնել ծակոտկիների խցանմանը, ինչպես նաև կառաջանան պզուկներ: