Դուք գիտե՞ք` ինչպես աշխատանքային օրվա ավարտից հետո հագնստանալ ու վերականգնվել ճիշտ ձևով: Մի քանի խորհուրդներ մասնագետների կողմից տրված, որոնք կօգնեն կանանց պահել իրենց ֆիզիկական ու հոգևոր հավասարակշռությունը:

SHUTTERSTOCK_441624391_Huge

Աշխատանքն ավարտելուց` հետո տուն գալով, անհրաժեշտ է մաքրել դիմահարդարումը, լվանալ դեմքը, որպեսզի այն շնչի: Այնուհետև անհրաժեշտ է պառկել առնվազն կես ժամ, նույնիսկ ավելի նախընտրելի է մեկ ժամ: Շապիկով կամ մերկ հանգստանալն ավելի օգտակար է:

Մինչ քնելը անհրաժեշտ է մաքուր օդին քայլել առնվազն 30 րոպե: Այս դեպքում ձեր քունը կլինի ավելի խորը ու թարմեցնող: Հոգեբանները կարծում են, որ միջին տարիքի կնոջ համար, հատկապես նրանց, որոնք չունեն կողակից, կարևոր է շուն ունենալը: Տնային կենդանին խնամք է պահանջում, ինչի շնորհիվ տվյալ անձը չի կենտրոնացնում իր ուշադրությունը միայն իր վրա: Սա օգնում է պահպանել մտքի խաղաղությունը:

Մինչ քնելը 2 ժամ առաջ անհրաժեշտ է դադարեցնել որևէ մտավոր կամ ֆիզիկական աշխատանք, քանի որ հնարավոր է չկարողանաք քնել գերհոգնածության պատճառով: Ձեր ննջասենյակն անհրաժեշտ է օդափոխել շատ հաճախակի` հատկապես քնելուց առաջ: Ներսի ջերմաստիճանը 16-18 աստիճանից պետք է չգերազանցի:

Երբ մենք երիտասարդ ենք, հիմնականում դեռ չպառկած կարողանում ենք միանգամից քնել: Իսկ ինչ վերաբերում է միջին տարիքի կանանց, ապա ոչ բոլորի մոտ կարող է սա ստացվել: Շատ դեպքերում նրանք կարող են գիշերվա կեսին արթնանալ քնից, կարծես թե նրանց որևէ մեկը հրել է: Քնաբեր խմելը լավագույն լուծումը չէ: Կան մի քանի պարզ միջոցներ, որոնք ազդում են ինչպես դեղորայքները և անվտանգ են առողջության համար:

SHUTTERSTOCK_191362718_Huge

  1. Մինչև քնելը խմել մի բաժակ տաք կաթ` մի գդալ մեղրով:
  2. Ձեր մտքում հաշվեք ոչ թե 1-ից 100-ը, այլ 100-ից 1-ը և երևակայեք, որ մաքրում եք մտքերը ջնջոցով: Պետք է շնչել խորը և քթով, ինչպես նաև հաշվել արտաշունչը:
  3. Վերմակը մի կողմ դրեք ու պառկեք չծածկված վիճակով: Երբ սկսեք փոքր-ինչ սառնություն զգալ, վերմակը ետ գցեք ձեր վրա: Ձեր մարմինը կզգա հաճելի տաքություն, իսկ մահճակալն ավելի հարմարավետ կթվա, ինչի շնորհիվ քնելը կհեշտանա:
  4. Եթե ձեզ անընդհատ տանջում է այն միտքը, որ դուք կարողանում եք քնել միայն քնաբերի օգնությամբ, դրեք այդ հաբն ու մի բաժակ ջուրը ձեր կողքին և անընդհատ ասեք, որ եթե հանկարծ չքնեք, ապա կխմեք այն: