Ներկայումս սթրեսը դարձել է մի շարք հիվանդությունների պատճառը: Ֆիզիկական և մտավոր առողջությունը փոխկապակցված են: Երջանկությունը հոգեկան լավ վիճակի բացառիկ բնութագրերից մեկն է:

Ահա մի քանի խորհուրդ, որոնք կիրառելու դեպքում կարող եք նվազեցնել սթրեսը ձեր կյանքում: Ես անձամբ հետևել եմ դրանցից շատերին և հասել եմ դրական արդյունքի:

Սննդակարգում ներառեք մրգեր, բանջարեղեններ, ինչը կարող է դառնալ շատ արդյունավետ և ֆիզիկական, և մտավոր առողջության համար:

855

Առավոտյան գնացեք զբոսանքի ու վայելեք թարմ օդը, թռչունների ծլվլոցը, բուսականությունը, գեղեցիկ արևածագը:

Վառեք մոմերը, պղպջակներով լոգանք ընդունեք, միացրեք հաճելի երաժշտություն, վայելեք անձրևը, այլ խոսքերով, ձեր կյանքը լցրեք հաճույքներով:

Քունը շատ կարևոր է մարմնի համար, քանի որ այն մեզ օգնում է հանգստանալ:

Հումորը լավագույն դեղամիջոցն է: Կոմեդիաներ նայեք, կատակներ արեք: Այս ամենը նպաստում է թոթափել սթրեսը:

Եղեք լավատես, քանի որ դա նվազեցնում է սթրեսը:

Միշտ հիշեք, որ եթե ցանկանում եք փոխել ինչ-որ բան, ապա ավելի լավ է նախ սկսեք ձեզանից: Սովորեք ընդունել իրականությունն այնպես, ինչպես որ այն կա:

Սիրեք ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք: Կյանքում եղեք ուրախ ու անհոգ: