Ըստ կյանքի օրենքի` մենք բոլորս տարիների ընթացքում սկսում ենք ծերանալ: Սակայն յուրաքանչյուրը կարող է այնպես անել, որ ավելի երկար մնա երիտասարդ, այսինքն` մարտահրավեր նետի իր տարիքին ու դրան ուղեկցող տարբեր հիվանդություններին: Անհրաժեշտ է փոխել ձեր ապրելակերպը: Մեր խորհուրդները կօգնեն ձեզ այդ հարցում:

Շարժվելը: Անհրաժեշտ է միշտ լինել լավ ֆիզիկական վիճակում: Եռանդուն ու տոկուն լինելը երիտասարդ և առողջ մնալու գլխավոր գրավականներից մեկն է: Ուսումնասիրություններն ապացուցում են, որ քայլելը (բավարար է անել դա շաբաթը մի քանի անգամ) կարող է կանխել շատ հիվանդություններ: Պետք է վերահսկել նաև մարմնի քաշը, քանի որ ճարպակալումը մեծապես կվնասի ձեր առողջությանը:

SHUTTERSTOCK_49769215_Super

Խնամեք ձեր մաշկն ու պաշտպանեք այն: Պիգմենտային բծերը ծերանալու նշաններից են: Անհրաժեշտ է պաշտպանել մաշկը արևի ճառագայթներից` օգտագործելով հատուկ արտադրանքներ ու այն խոնավեցնել:

Կերեք ձուկ: Ձուկը պարունակում է ճարպային թթուներ Օմեգա-3, որն ունի հակաբորբոքային ազդեցություն և դրական է ներգործում սրտի աշխատանքի վրա: Անհրաժեշտ է նախապատվությունը տալ յուղոտ ձկին, օրինակ` Իսպանիայի սկումբրիա, սաղմոն, իշխան և սարդինաձուկ (դրանք ամենաշատն են պարունակում ճարպային թթուներ Օմեգա-3):

Թողնել ծխելը: Սովորաբար ծխող մարդիկ իրենց տարիքից մեծ են երևում: Ծխախոտը բացասական ազդեցություն ունի ոչ միայն ներքին օրգանների վրա, այլ նաև մազերի, ատամների ու մաշկի վրա:

Կառուցել մկանները: Ողնաշարը համարվում է կյանքի սյունը, իսկ մկանները` հենքերը: Անհրաժեշտ է շաբաթը առնվազն 2 անգամ մարզվել, որի ընթացքում ձեր արյունը լցվում է թթվածնով, այրվում են ավելորդ կալորիաները, բարելավում է իմունիտետը: Այս ամենի հետ բարձրանում է նաև ձեր տրամադրությունը:

Խմեք վիտամիններ: Վիտամինները շատ կարևոր են մարմինը առողջ պահելու համար: Դրանք արդյունավետ են նաև ծերանալու նախանշանները կանխելու գործում: Վիտամիններ A, C և E-ն ձեր բջիջները պահում են երիտասարդ, ամրապնդում են իմունային համակարգը, բուժում են ծխախոտի ու ճառագայթման հետևանքները: Բոլոր հակաօքսիդանտները պայքարում են օքսիդացման դեմ, որն առաջանում է ազատ ռադիկալների պատճառով: Գիտնականները կարծում են, որ դրանք մեծապես խթանում են ծերացման գործընթացը:

SHUTTERSTOCK_369664946_Huge

Մնալ դրական: Սա անհրաժեշտ է ամեն տարիքի մարդու համար: Ճշմարտությունն այն է, որ ծերությունը աշխարհի վերջը չէ: Դուք կարող եք գտնել հետաքրքիր հոբբիներ, բացահայտել նոր երևույթներ նույնիսկ մեծ տարիքում: Տարբեր գիտական հետազոտողներ հաստատում են, որ նրանք, ովքեր ունեն բացասական էմոցիաներ` տարիքի մեծանալու հետ կապված, ավելի հաճախ են սրտի կաթված տանում: Տարիքն ընդամենը թվեր են: Եթե դուք կարծում եք, որ երիտասարդ եք, ապա դա այդպես էլ կա: