1.Պիլինգ: Այնպես, ինչպես դեմքի մաշկը, ձեր շրթունքները ևս պահանջում են կանոնավոր մաքրում: Օգտագործելով հատուկ սկրաբ` դուք զգալիորեն կբարելավեք ձեր շրթունքները` դարձնելով ավելի նուրբ, ինչպես նաև կբարելավեք արյան շրջանառությունը նրանցում: Սա վերականգնող և թարմեցնող պրոցեդուրա է, որը հեշտացնում է մեռած բջիջների հեռացումը նուրբ հատվածներում: SHUTTERSTOCK_251742919_Super

Շրթունքների համար նախատեսված սկրաբները արտադրվում են գելի կամ կրեմի ձևով: Նրանք հաճախ պարունակում են տերեփուկի կամ կոկոսի էքստրակտ: Ներառում են նաև շաքարի կամ սինթետիկ միկրոսկոպիկ փոքրիկ մասնիկներ, որոնք ազդում են շրթունքների նուրբ հատվածի վրա: Պիլինգը և արյան շրջանառության բարելավումը ձեր շրթունքները կդարձնեն ավելի գեղեցիկ, նուրբ, երիտասարդ ու գայթակղիչ:

2.Սնուցում ու խոնավեցում: Պիլինգից հետո շատ կարևոր է խոնավեցնել ձեր շրթունքներն ու սնուցել դրանք: Վարդի ու ժոժոբայի կոսմետիկ յուղերը հրաշալի են այդպիսի պրոցեդուրաների համար: Անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես տարբերել բալզամը շրթներկից: Շրթներկը շրթունքները պաշտպանելու և խոնավեցնելու համար է նախատեսված, օրինակ` ցրտաշունչ ձմռան օրերին կամ չափազանց շոգ ամառային օրերին, իսկ բալզամը նախատեսված է սնուցելու ու վերականգնելու համար, և այն անհրաժեշտ է դիտարկել որպես բուժող միջոց:

3.Պաշտպանություն բացասական ազդեցությունից: Շրջակա միջավայրն ազդում է մարդկանց և նրանց մաշկի վրա: Ձմեռը, կիզիչ արևը և սառնամանիքը այն գործոններն են, որոնց պատճառով ձեր շրթունքները կարող են չորանալ, կոշտանալ ու ճաքճքել: Այդ դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել լիպիդներով կոսմետիկ արտադրանքներ, որոնք պաշտպանիչ շերտ են ստեղծում ձեր շրթունքների համար: Ծանոթացեք, թե տվյալ արտադրանքը ինչ բաղադրամասեր է պարունակում, և ուշադրություն դարձրեք, որ անպայման ներառի վիտամին E և F, ինչպես նաև տարբեր հանքային յուղեր:

Շրթունքների համար նախատեսված արևից պաշտպանող միջոցները B ուլտրամանուշակագույն և A ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանելու համար են: Ուստի, անհրաժեշտ է տուփի վրա գրվածը կարդալը պարտադիր կերպով:

SHUTTERSTOCK_72552238_Huge

4.Պաշտպանությունը ջրազրկումից: Ջրի օպտիմալ բալանսը պահելու և ջրազրկումից խուսափելու համար անհրաժեշտ է գնել շրթունքների համար նախատեսված կոսմետիկ միջոցներ (բալզամ, շրթներկ կամ դիմակ), որոնք պարունակում են ավոկադոյի, դեղձի, ցորենի ծիլերի, շի ծառի յուղ կամ վարունգի էքստրակտ:

  1. Երիտասարդացում:Տարիքիհետմաշկըսկսումէթառամել: Այսփոփոխություններնազդումենոչմիայնձերշրթունքներիվրա, այլնաևողջմարմնի: Ուշադրությունդարձրեքհակատարիքայինարտադրանքներիվրա: Եթեդուք 35 տարեկաննանցեք, արդենկարողեքմտածելտարիքիմեծացմանհետկապվածմաշկիխնամքիմասին: Տարբերշիճուկները, կրեմ-լիֆտինգներըևշրթունքներիհամարնախատեսվածհատուկգելերըկօգնենազատվելկնճիռներիցուկտանհրաշալիխոնավեցնողարդյունք:

Մի՛ մոռացեք, որ ձեր շրթունքների գեղեցկությունը ևս շատ կարևոր է: Ունեցե՛ք գրավիչ ու խնամված շրթունքներ ամեն տարիքում: