Կանայք դեռ հազարավոր տարիներ առաջ են իմացել, թե ինչպես օգտագործել բնության բարիքները, որպեսզի պահպանեն իրենց գեղեցկությունն ու երիտասարդությունը: Բնական միջոցներն այնքան օգտակար են, որքան քիմիական լաբորատորիայում ստեղծված միջոցները: Շատ հաճախ դրանց ազդեցությունը նույնիսկ ավելի ուժեղ է: Օրինակ` վիտամիններ պարունակվող բնական յուղերը շատ ավելի արդյունավետ են, քան սինթետիկները, երբ թափանցում են մաշկի խորը շերտերը: Բուսական կոսմետիկան ապահովում է տևական արդյունք և կարող է ունենալ բուժող ազդեցություն:Սակայն հաճախորդները հաճախ են դժգոհում նման արտադրանքներից:

Գլխավոր բողոքներից մեկը արդյունքն անմիջապես ստանալու բացակայությունն է: Սինթետիկ բաղադրությամբ կրեմը կարող է հարթեցնել կնճիռները նույնիսկ մի պրոցեդուրայի ընթացքում: Դրա բնական անալոգը կսկսի ազդել միայն մեկ ամիս օգտագործելուց հետո: Բնականաբար առաջին տարբերակն ավելի գրավիչ է, սակայն երբ դադարում եք օգտագործել այն, ձեր մաշկը վերադառնում է իր նախկին վիճակին: Ի հակադրություն դրա` բուսական կրեմը սնուցում, խոնավեցնում է վերնամաշկը իր առողջարար միկրոէլեմենտներով` այդպիսով ապահովելով տևական ազդեցություն:

SHUTTERSTOCK_87299185_Super

Լողանալու համար նախատեսված բնական արտադրանքները (օճառ, շամպուն, մազերի խնամք) նույնպես քննադատվում է: Օրինակ` հաճախորդները դժգոհում են վատ փրփրելուց, ինչը արտադրանքի օգտագործումը բարդացնում է: Սինթետիկ արտադրանքները ավելի լավ են փրփրում, որովհետև պարունակում են նատրիումի լաուրիլ սուլֆատ, սակայն այդ բաղադրիչը ձեր մաշկի վրա փառ է ստեղծումը, ինչը շատ վնասակար ազդեցություն ունի: Սովորական մազերի բալզամ օգտագործելուց հետո մազերը դառնում են ավելի նուրբ ու փարթամ` դրանց մեջ առկա սիլիկոնի շնորհիվ: Բնական միջոցից հետո ձեր մազերն ուղղակի փափուկ են, ինչը թվում է ոչ բավարար, և դուք միշտ նախընտրությունը տալիս եք սովորական բալզամներին, որոնց այդքան սովոր եք: Սակայն սիլիկոնը տալիս է միայն ձեր մազերի գեղեցկության ու փարթամության պատրանքը, իսկ իրականում այն սկսում է բարակացնել դրանք:
Եզրափակելով ուզում եմ նշել, որ բուսական կոսմետիկան կարող է ի սկզբանե թվալ ոչ բավարար, սակայն դրա ազդեցությունը զգացվում է ավելի ուշ, բայց լինում է տևական: Անհրաժեշտ է, որ օգտագործեք այսպիսի կոսմետիկա, և սովորեք, թե ինչպես օգտագործեք դրանք: Դուք միանգամից կնկատեք օրգանիկ կոսմետիկայի առավելությունները, և դրանք ձեր համար կդառնան անփոխարինելի: